Ժպիտով արի աշխարհը այս նենգ

Ժպիտով արի աշխարհը այս նենգ,
Թող լույս արձակեն քո աչքերը սև,
Շողքով քո անհաս ամենուր լցվի,
Դառնամ ես գերի լույսիդ անթերի…
Շրթունքներդ բաց՝ լույսը շատանա,
Ատամներիդ փայլով նորից շլանամ,
Երազեմ հեռվից հուրդ երկնային,
Հուսահատ սիրտս նորից արթնանա…
Վարսերդ փռիր, թող քամին հարբի,
Մոռանա ծովը, քո ծոցում մնա,
Այնտեղից վերցնի բույրդ անհասի,
Ցրի աշխարհին, որ ինձ էլ հասնի…

Թողնել մեկնաբանություն