Զուսպ լինելը իմ բանը չէ

Զուսպ լինելը իմ բանը չէ,
Թե զուսպ լինի…
Քամին ինչպե՞ս դեմքիդ փչի,
Փեշիդ տակն է մտնում էլի,
Նուրբ ծոցումդ վազում նորից,
Ստինքներդ համբուրելով՝
Պարանոցդ նրբին շոյում,
Վարդ շաղերդ գողանում է,
Քաշու՜մ տանում չարաճճին,
Երանի՜ թե քամի լինեմ,
Հովիկ դառնամ քո խաս դեմքին,
Համբույրի պես անցնե՜մ- գնամ՝
Ծարավ սրտի ջրի նման…

Թողնել մեկնաբանություն